ՊՐՈՅԵԿՏԻՎ ԹԵՍՏ

ՎԱՐՏԵԳԻ ԹԵՍՏԸ

8 քառակուսի, որտեղ դու նկարում ես քո պատմությունը։

Սա թեստ չէ, որտեղ կա ճիշտ կամ սխալ պատասխան։ Սա 8 փոքր սկիզբ է։

Դու շարունակում ես այնպես, ինչպես ստացվում է։

Ինչ ես նկարում, ինչպես ես լրացնում՝ պատմում է քո մասին ավելին, քան բառերը։

Պատմությունը՝

Գերմանացի հոգեբան Էրիկ Վարտեգը 1930-ականներին ուզում էր հասկանալ ոչ թե մարդու գիտելիքները, այլ նրա ներաշխարհը՝ հույզերը, վախերը, ստեղծագործելու ձևը։ Այդպես ծնվեց 8 քառակուսին։ Այսօր այն օգտագործվում է ամբողջ աշխարհում՝ հոգեթերապիայից մինչև ստեղծագործական աշխատանք։

Ինչպե՞ս է անցնում՝

  • Ներբեռնիր թերթիկը, տպիր։
  • Յուրաքանչյուր քառակուսում կա մի փոքր նշան։ Դարձրու այն ամբողջական նկար այնպես, ինչպես ուզում ու պատկերացնում ես։
  • Չկա ճիշտ տարբերակ։ Կա քո տարբերակը։
Մեկնաբանությունը՝ հանդիպման ժամանակ։ 55 րոպեում կվերլուծեմ քո նկարածը և կիմանաս, թե ինչ կա պահված և ինչ է կատարվում գիտակցությունիցդ դուրս։

Ինչու՞ է այն աշխատում

Հեշտ է

Պետք չէ նկարիչ լինել։ Պետք է թուղթ ու մատիտ։

Խորն է

Նկարը շրջանցում է բառերը և ցույց է տալիս այն, ինչ սովորաբար չես ասում։

Կենդանի է

Յուրաքանչյուր մարդ նույն քառակուսին լրացնում է բոլորովին այլ կերպ։

Փոքր հուշում՝ սկսելուց առաջ

  • Հանգստացիր․ Մի փորձիր գուշակել, թե «ինչ է պետք» նկարել։ Նկարիր այն, ինչ առաջինը գալիս է մտքիդ։
  • Եղիր անկեղծ․ Սա ինչ-որ մեկին դուր գալու համար չէ։
  • Մի վախեցիր փորձարկել․ Գույներ, գծեր, անհեթեթ բաներ՝ ամեն ինչ կարելի է։

Սա գործիք է, որ օգնում է տեսնել ինքդ քեզ՝ բառերից այն կողմ։

Ներբեռնել թերթիկը