Դասընթաց

ՁԱՅՆ - Դեպի քո իրական եսը

Ձայնը տեխնիկա չէ։ Ձայնը կապ է ինքդ քո հետ։

Մենք սովոր ենք մտածել, որ ձայնը պետք է «դնել», «բեմականացնել», «ճիշտ հնչեցնել»։ Այս դասընթացը դրա մասին չէ։

Այստեղ մենք աշխատում ենք ձայնի հետ որպես ինքնավստահության ամենակարևոր բաղադրիչի։

ՁԱՅՆ — Դեպի քո իրական եսը

Երբ կապը ինքդ քո հետ կորած է, ձայնը դողում է, կորչում է, շտապում է։ Երբ կապը վերականգնվում է, ձայնը դառնում է հանգիստ, պարզ, վստահ։

Այո, ես տալիս եմ տեխնիկա։ Բայց տեխնիկան գործիք է, նպատակը չէ։ Նպատակը՝ լսել ինքդ քեզ և հնչել քո նման։

Ում համար է

Նրանց համար, ով զգում է, որ խոսելիս ինքն իրեն կորցնում է։ Խեղդվում է, լարվում է, փոքրանում է։ Ուզում է վերադառնալ դեպի իր ձայնը։

Ձևաչափը

Սա 4 հանդիպում է, յուրաքանչյուրը 90 րոպե։ Մինչև 12 մարդ։ Հանգիստ տարածք՝ Ձեր մոտ կամ դրսում։

Ինչ ենք անելու

1

Կապ։ Ո՞վ է խոսում հիմա։

Մարմին, շնչառություն, լարվածություն։ Որտե՞ղ եմ ես կորցնում ինձ, երբ պետք է խոսեմ։ Առաջին վերադարձը դեպի ինքդ քեզ։

2

Ձայն։

Ձայնը որպես հայելի։ Ինչպես է ներքին վախը, ամոթը, ինքնաքննադատությունը արտահայտվում ձայնում ևինչպես է ձայնն ազատվում, երբ դադարում ես պայքարել ինքդ քո դեմ։

3

Ինքնավստահություն։

Ինքնավստահությունը կեցվածք չէ։ Այն կապ է։ Ի՞նչն է խանգարում վստահել ինքդ քեզ, և ի՞նչ է պետք, որ ձայնդ մնա քո հետ, նույնիսկ երբ դժվար է։

4

Հնչել։

Խոսել այնպես, որ լսելի լինես, ոչ թե բարձր։ Ազդեցիկ լինել ոչ թե տեխնիկայով, այլ ներկայությամբ։

Արդյունքը

Ավարտին մասնակիցը հասկանում է, թե ինչ ուժ ունի իր ձայնը և դա օգնում է ամբողջացնել իր իրական եսը։

Սա բեմական խոսքի դաս չէ։ Սա վերադարձ է դեպի քո իրական եսը՝ ձայնի միջոցով։