Արագ ստուգում - 3 րոպե

ԿՅԱՆՔԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Որքանո՞վ ես բավարարված քո կյանքից հիմա։

Երբեմն թվում է՝ ամեն ինչ կա, բայց ներսում բավարարվածություն չկա։ Երբեմն՝ հակառակը։

Կյանքի բավարարվածությունը ընդհանրական հասկացություն է, որն իր մեջ ունի 5 բաղկացուցիչ՝

1. Հետաքրքրություն - հետաքրքի՞ր է քեզ առօրյան

2․ Համառություն - ուժ ունե՞ս գնալու դեպի նպատակներդ

3. Արդյունք - Ուզածդ ու ունեցածդ իրար որքանո՞վ են համապատասխանում։

4. Ինքնավերաբերմունք - ինչպե՞ս ես խոսում ինքդ քո հետ

5. Տրամադրության ֆոն - ընդհանուր ֆոնը ավելի լուսավոր է, թե՞ ավելի մուգ։

Սա ախտորոշում չէ։ Սա հայելի է՝ հասկանալու համար հիմա որտեղ ես։