Կորպորատիվ հանգստություն

ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ - Ապրել, ոչ թե դիմանալ

Սթրեսը միայն գործի մասին չէ։ Այն այն մասին է, թե ինչպես ես ապրում։

Ինչպես ես արթնանում, խոսում մարդկանց հետ, վերադառնում տուն, քնում։

Մենք բոլորս սովորել ենք դիմանալ։ Բայց դիմանալը կյանք չէ։

ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ — Ապրել, ոչ թե դիմանալ

Ինքնակարգավորումը սթրեսը ճնշելը չէ։ Այն ինքդ քեզ մոտ վերադառնալու կարողությունն է, երբ աշխարհի ճնշումը շատ է։

Ունենք երկու ձևաչափ՝ կախված նրանից, թե ինչքան ժամանակ ունեք։
1 ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՏԱՐԲԵՐԱԿ 1: ԱՐԱԳԱՑՎԱԾ — ՀԻՄՆԱԿԱՆԸ

120 րոպե • Մինչև 20 մասնակից

1 հանդիպում։ Ամենակարևորը 2 ժամում։

Երբ ժամանակ չկա 4 հանդիպման համար, բայց թիմը հիմա է հոգնած։ Սա խտացված կանգառ է։ Առանց սլայդների ու տեսության։ Միայն այն, ինչ աշխատում է այստեղ և հիմա։

Ձևաչափ՝ 1 հանդիպում, 120 րոպե։ Մինչև 20 մասնակից։ Ձեր տարածքում կամ դրսում։

Ինչ ենք անում՝

1

Ինչ է կատարվում ինձ հետ

Ինչպես նկատել սթրեսը մարմնում, ոչ թե միայն մտքում։

2

Ինչպես վերադառնալ ինքդ քեզ մոտ

3-4 պարզ գործիք, որոնք պետք կգան և՛ գործի ժամին, և՛ տանը։

3

Ինչպես չփոխանցել այն մարդկանց

Ինչպես չփչացնել կապը, երբ ինքդ լարված ես։

Մասնակիցները ոչ միայն նոր գիտելիքներ են ձեռք բերում, այլ ավարտին արդեն ավելի հանգիստ են լինում։
4 ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՏԱՐԲԵՐԱԿ 2: ՀԻՄՆԱԿԱՆ — 4 ՀԱՆԴԻՊՈՒՄ

90-ական րոպե • Մինչև 12 մասնակից

Խորը աշխատանք։

Երբ ուզում եք ոչ թե մի անգամ հանգստանալ, այլ կառուցել նոր մշակույթ։ Դուք ներդնում եք ոչ թե արտադրողականության մեջ, այլ մարդկանց բարեկեցության մեջ։ Հանգիստ մարդը ավելի լավ է աշխատում, ապրում, շփվում։

Ձևաչափ՝ 4 հանդիպում, յուրաքանչյուրը 90 րոպե։ Մինչև 12 մասնակից։ Ձեր տարածքում կամ դրսում։ Հարմարեցվում է ձեր թիմին։

4 թեմա՝

1

Հասկանալ սթրեսը, ոչ թե պայքարել դրա դեմ։

Ինչ է կատարվում մարմնի և մտքի հետ։ Ինչու է մի սթրեսը աճեցնում, իսկ մյուսը՝ սպառում։

2

Կապը հարաբերություններում։

Սթրեսը միշտ փչացնում է կապը՝ թիմում, զույգում, ընտանիքում։ Ինչպես չփոխանցել լարվածությունը մարդկանց։

3

Ինքդ քեզ վերադառնալու ճանապարհը։

Պարզ ու մարդկային՝ ինչ է կատարվում ուղեղում, երբ հանգիստ ենք։ Ինչն է իրոք օգնում։

4

Ապրելու գործիքներ, ոչ թե դիմանալու։

40 գործիք ապրելու համար։ Արագ օգնություն՝ այստեղ և հիմա։

Արդյունքը

Ավելի քիչ սպառվածություն, ավելի շատ ներկայություն։ Թիմ, որը գիտի ինչպես վերադառնալ ինքն իր մոտ, երբ դժվար է։

Հանգիստ մարդը ավելի լավ է աշխատում, ապրում և շփվում։