Որքանո՞վ ես բավարարված քո կյանքից հիմա։
Երբեմն թվում է՝ ամեն ինչ կա, բայց ներսում բավարարվածություն չկա։ Երբեմն՝ հակառակը։
Կյանքի բավարարվածությունը ընդհանրական հասկացություն է, որն իր մեջ ունի 5 բաղկացուցիչ՝
1. Հետաքրքրություն - հետաքրքի՞ր է քեզ առօրյան
2․ Համառություն - ուժ ունե՞ս գնալու դեպի նպատակներդ
3. Արդյունք - Ուզածդ ու ունեցածդ իրար որքանո՞վ են համապատասխանում։
4. Ինքնավերաբերմունք - ինչպե՞ս ես խոսում ինքդ քո հետ
5. Տրամադրության ֆոն - ընդհանուր ֆոնը ավելի լուսավոր է, թե՞ ավելի մուգ։
Սա ախտորոշում չէ։ Սա հայելի է՝ հասկանալու համար հիմա որտեղ ես։
Կյանքի բավարարվածություն
1 / 20
Քո բավարարվածության մակարդակը.
Որքանով է առօրյան քեզ կենդանի պահում։
Կարողանում ես գնալ մինչև վերջ, թե՞ կիսատ ես թողնում։
Այն, ինչ երազել ես ու այն, ինչ ունես, իրար հետ խոսու՞մ են։
Ինչպե՞ս ես խոսում ինքդ քո հետ, երբ սխալվում ես։
Լուսավոր, թե՞ մութ է ներսում